Գերմանիայի հյուսիսային Լյուբեկ քաղաքում երկօրյա բանակցությունների նպատակով հավաքվել են Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հիմնականում քննարկելու են Ուկրաինայի ճգնաժամին ու Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր։