Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ազատել է 2010 թվականից այն զբաղեցնող Ալեքսանդր Մոցիկին։
Պորոշենկոն որևէ կերպ չի բացատրել դեսպանի պաշտոնանկությունը։
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Մոցիկին դեսպանի պաշտոնում կարող է փոխարինել Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին։