Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկում է «Սպիվակովը հրավիրում է» փառատոնը


Վլադիմիր Սպիվակով, արխիվ:
Վլադիմիր Սպիվակով, արխիվ:

Այսօր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնում մեկնարկում է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի նախաձեռնած «Սպիվակովը հրավիրում է» փառատոնը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Փառատոնի առաջին համերգին կհնչեն միայն Մոցարտի ստեղծագործությունները Սպիվակովի ղեկավարած Ռուսական ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ․ դաշնամուրի և նվագախմբի համար 17-ը կոնցերտը՝ մենակատարներ Վարվառա Կուտուզովա, և Ռեքվիեմը: Համերգին մասնակցելու է նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:

Իսկ վաղը հայ երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել Վերդիի, Բելինիի, Պուչինիի և այլոց լավագույն օպերային նախերգանքներն ու արիաները՝ ռուսաստանցի հայտնի մենակատարների մասնակցությամբ:

Փառատոնի երրորդ՝ եզրափակիչ համերգը վերնագրված է «Չապլինի ժամ․ մեծ քաղաքի լույսերը»: Սա մուլտիմեդիա նախագիծ է, որով արդեն հիացել են տարբեր երկրների ունկնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG