Մատչելիության հղումներ

Լիբանանում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության հեռանկարները


Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Կողմերը կարևորել են երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այս տարվա մարտին ստորագրված երկկողմ համագործակցության ծրագրի ամբողջական իրականացումը, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Այս համատեքստում Հայաստանի պաշտպանության նախարարը Լիբանանի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել Հայաստան:

Այսօր Սեյրան Օհանյանին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG