Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Ստամբուլ` Գալիպոլիի տոնակատարություններին մասնակցելու նպատակով:
«Հաջորդ շաբաթ ինձ բախտ կվիճակվի այցելել Թուրքիա` այս անգամ Ստամբուլ, Դարդանելի օպերացիայի հարյուրամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար», - ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ ասել է Պետդումայի խոսնակը` Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ հանդիպմանը:
Հայաստանի իշխանությունները բազմիցս քննադատել են Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Թուրքիայում Գալիպոլիի տոնակատարություններ անցկացնելու` Անկարայի որոշումը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում առաջիկայում Երևան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: