Խակասիայում նախօրեին բռնկված հրդեհներին զոհ է գնացել առնվազն 15 մարդ, կա ավելի քան 500 տուժած, այս մասին հաղորդում է ինքնավար մարզի ղեկավարությունը։
Կրակի պատճառով ոչնչացել է ավելի քան 1200 տուն՝ 42 տարբեր բնակավայրերում։
Իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել և տեղեկացնում են, որ «բոլոր հրդեհները հանգցվել են»։
Ենթադրվում է, որ առաջին հրդեհը, որը հետագայում տարածվել է, բռնկվել է խոտի ապօրինի հրկիզման արդյունքում։