Աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակով երեկ ժամանել է Հայաստան: Հանրահայտ դիրիժորի ղեկավարությամբ՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երեք համերգ կունենա Երևանում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հարցին, թե ինչ վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, Սպիվակովը նշել է, որ իր այցելությունն ինքնին խոսում է այդ մասին:
«Ես եկել եմ Հայաստան, և ի՞նչ եք կարծում՝ ինչ դիրքորոշում պետք է ունենամ», - ասել է դիրիժորը: