Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները քաղբանտարկյալ են համարում Սեֆիլյանին և նրա համախոհներին


«Հիմնադիր խորհրդարանի» հինգ անդամները երկու ամսով կալանավորվել են
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00

Իրավապաշտպանների գնահատմամբ, ճաղերի հետևում հայտնված «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները քաղբանտարկյալներ են։

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի խոսքով, Ժիրայր Սեֆիլյանի ու «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների կարգավիճակն ամբողջությամբ համապատասխանում է Amnesti International-ի ու Եվրախորհրդարանի կողմից սահմանված չափորոշիչներին:

«Եթե առաջին օրը իրենց կարելի էր անվանել քաղաքական հետապնդվողներ, ապա այսօր, երբ կալանքը տրվեց՝ միանշանակ նրանք քաղաքական բանտարկյալներ են», - ասում է Դանիելյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն արդեն աշխատում է միջազգային կազմակերպություններին հասցեագրված նամակի վրա, վստահ է՝ նրանց արձագանքը չի ուշանա, գնահատականներն էլ շատ ավելի խիստ կլինեն, քան նախորդ դեպքերում, քանի որ, նրա գնահատմամբ՝ առանց ապացույցների մարդկանց զրկել են խոսքի, ազատ արտահայտման իրավունքից։

«Սա շատ խայտառակ իրավիճակ է․ Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին գումարվեցին ևս 5-ը, որոնք քաղբանտարկյալ անվան տակ են լինելու», - ասում է իրավապաշտպանը:

Ալեքսանյանը նկատում է՝ շարժման առաջնորդների հիմնարար իրավունքները ոտնահարվել են ձերբակալության պահից․ նրանք զրկվել են տեսակցության, ռադիոյից ու տպագիր մամուլից օգտվելու հնարավորություններից։ Իրավապաշտպանի խոսքով, սա ծայրահեղ միջոց է, որը հատուկ չէ անգամ թույլ ժողովրդավարություն ունեցող երկրներին։

«Սա տրամաբանությունից դուրս է, սա կարող է լինել Վովա Գասպարյանի քմահաճույքը՝ նաև զրկել դրանից։ Սա իրոք խայտառակություն է, կարծեմ՝ Ադրբեջանում անգամ չկային այսպիսի խախտումներ», - հավելում է նա:

Արգիշտի Կիվիրյանը կալանավորվածներին համարում է ոչ միայն քաղբանտարկյալներ, այլ նաև քաղաքական պատանդներ․ - «Հայաստանը վայելում է ԵՏՄ մտնելու բոլոր հետևանքները՝ պարտադիր ռեպրեսիաներ, քաղբանտարկյալներ և մնացած այլ գործընթացներ»:

Իրավապաշտպանի խոսքով, Սեֆիլյանի շարժումն այս կերպ լռեցնելով, հանրապետականը դրդում է իշխանափոխության հայտ ներկայացնող ուժերին քաղաքակիրթ տարբերակների փոխարեն դիմել ծայրահեղ քայլերի։

Իրավապաշտպանները անհեթեթ են որակում Քննչականի հայտարարությունը, որով խուզարկության ընթացքում բնակարաններից առգրավված առարկաները ներկայացվում են որպես հանցագործության գործիք։ Նրանց խոսքով, իրավապահները նույնիսկ շինծու գործ սարքել չգիտեն․ հրահանգված է՝ կատարում են՝ ինչպես կարող են։

«Այսպես՝ ջերմուկի շիշ գտնելով ու ուրիշի տանիքից նռնակ գտնելը՝ դա բան չէ: Մեր իրավապահները իրենց չեն հարգում», - ասում է Միքայել Դանիելյանը:

Արգիշտի Կիվիրյանը հավելում է՝ «Գյուլնազ տատի հեքիաթները ավելի շատ հավատ են ներշնչում, քան Քննչական կոմիտեի հայտարարությունները մերկապարանոց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG