Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ այսօր Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հաղորդում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Ավտոճանապարհը, հիշեցնենք, երկկողմանի փակվել էր երեկ՝ ձյունահոսքի վտանգի պատճառով: