Բելառուսի հարավ-արևելյան Գոմել քաղաքում ոստիկանները խուզարկել են իրավապաշտպան ակտիվիստ Լեոնիդ Սուդալենկայի բնակարանը:
Բելառուսի ընդդիմադիր Միացյալ քաղաքացիական կուսակցության փոխնախագահ Վասիլ Պալյակովը «Ազատությանն» ասել է, որ ապրիլի 8-ին ոստիկանությունը խուզարկություններ է կատարել նաև Գոմելի մի քանի քաղաքացիական և քաղաքական կազմակերպությունների գրասենյակներում:
Խուզարկությունները իրականացվում են տեղի դատախազության հրահանգով: Իշխանությունները պնդում են, որ դրանք կապված են Սուդալենկայի համակարգչում իբրև թե հայտնաբերված պոռնոգրաֆիկ նյութերի հետ: Սուդալենկան այս պահին գտնվում է Շվեդիայում: