Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին մեղադրանք կառաջադրվի


«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին մեղադրանք կառաջադրվի
please wait

No media source currently available

0:00 0:01:09 0:00

Քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե:

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին մեղադրանք կառաջադրվի զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձի համար: Այս պահին նրանց փաստաբանները գտնվում են Քննչական կոմիտեի շենքում, մոտ մեկ ժամ առաջ կոմիտե բերվեցին նաև Ժիրայր Սեֆիլյանը և մյուս ձերբակալվածները: Հատուկ ջոկատայինները դիմակներով նրանց մտցրեցին շենք:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի հինգ անդամները ձերբակալվեցին երկու օր առաջ՝ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։

Ապրիլի 7-ի երեկոյան ձերբակալվել էր նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Արամ Հակոբյանը: Նրան այսօր Քննչական կոմիտե չեն բերել: Նա մեղադրվում է անօրինական զենք-զինամթերք պահելու մեջ:

Կոմիտեի առջև հավաքվել են «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակիցները: Նրանք բողոքի ցույց էին անցկացնում 13.00-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG