«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը տեղեկացնում է, որ քիչ անց մեղադրանք առաջադրելու նպատակով Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից Քննչական կոմիտե կտեղափոխվեն «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը և նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը, ներկայացուցիչներ Պավել Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը, Գյումրիի գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը։
Հիշյալ վեց անձինք ձերբակալվեցին երկու օր առաջ, հինգը՝ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, մեկը՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով։ Ձերբակալությունից հետո 72 ժամվա ընթացքում պետք է լուծվի նրանց մեղադրանք առաջադրելու և խափանման միջոց ընտրելու հարցը։