Այսօր Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը հույն գործընկերոջ՝ Ալեքսիս Ցիպրասի հետ։
Ռուսաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ երկու վարչապետները կքննարկեն առևտրին ու տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր։
Հունաստանի վարչապետի Ռուսաստան երկօրյա այցը մտահոգել է Եվրամիությանը, որը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտած Ռուսաստանի դեմ, այնինչ նախկին կոմունիստ Ցիպրասը բանակցություններ է վարում Մոսկվայի հետ։