Մատչելիության հղումներ

Խադիջա Իսմայիլովայի դեմ հայտ ներկայացրած Մուստաֆաևը հետ է վերցրել գանգատը


«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովա, արխիվ
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Ադրբեջանցի հայտնի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովայի դեմ դատական հայտ ներկայացրած Թուրալ Մուստաֆաևը հայտարարել է, որ ինքը անցած տարի «էմոցիոնալ սթրեսի» պայմաններում է գանգատ ներկայացրել հայտնի լրագրողի դեմ և հիմա կցանկանար «խաղաղություն կնքել» նրա հետ:

Խադիջա Իսմայիլովան կալանավորվել է դեկտեմբերի 5-ին: Ալիևի վարչակազմը լրագրողին մեղադրում է զրպարտության, հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Բացի այդ փորձում են նրա անվան հետ կապել ոմն Թուրալ Մուստաֆաևի ինքնասպանության փորձը: Նրա փաստաբանն ու իրավապաշտպանները պնդում են, որ որևէ օրինական հիմք չկա մեղադրանքները հիմնավորելու համար:

Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք Մուստաֆաևի այս քայլից հետո Իսմայիլովայի դեմ հարուցված գործը կկարճվի և նա ազատ կարձակվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG