Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը դատապարտում է իրավապահների «ապօրինի գործելաոճը»


«Հիմնադիր խորհրդարան»-ի երևանյան գրասենյակի դիմաց, 7-ը ապրիլի, 2015թ․
«Հիմնադիր խորհրդարան»-ի երևանյան գրասենյակի դիմաց, 7-ը ապրիլի, 2015թ․

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է իրավապահ մարմինների «ապօրինի գործելաոճը», որոնք նախօրեին խուզարկություններ են իրականացրել «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակներում, բերման ենթարկել, ապա ձերբակալել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների:

«Բռնությունների այս շղթան խոսում է ներկայիս վարչախմբի կողմից բոլոր բնագավառներում ձախողումների մասին, որի համար էլ վերջինս իր փրկության միակ ելքը տեսնում է հասարակությանն ահաբեկելու մեջ», - ասված է ընդդիմադիր կուսակցության այսօրվա հայտարարությունում:

«Ժառանգություն»-ը պահանջում է առաջնորդվել Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով, չխախտել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև զերծ մնալ քաղաքական հետապնդումներից ու չխոչընդոտել խաղաղ հանրահավաքների իրականացումը, «կոչ է անում ընդունել ժողովրդի պահանջը` հեռանալ բռնազավթած իշխանությունից, հակառակ դեպքում երկիրը հայտնվելու է ցնցումների մեջ և տեղի են ունենալու ավելի անկանխատեսելի ու նոր կորուստներ, ինչի պատասխանատվությունը կրելու է գործող վարչախումբը»:

Կուսակցությունը համարում է, որ «իշխանության նման անօրինական ու շարունակական գործողությունների միակ համարժեք պատասխանը ժողովրդի և քաղաքական ուժերի միահամուռ ընդվզումն ու շուտափույթ իշխանափոխության իրականացումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, օրինական ու ժողովրդավար իշխանության հաստատումը, իրավունքի և օրենքի գերակայության ապահովումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG