Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել․ Փաշինյան


Քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել է, որ այցելել է Ձերբակալվածների պահման վայր և այնտեղ հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգիկ Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գևորգ Սաֆարյանին և Պավել Մանուկյանին:

Մանուկյանը տեղեկացրել է, որ հացադուլ է հայտարարել: Ինչպես գրում է Նիկոլ Փաշինյանը, ինքը խնդրել է ազատամարտիկին նման քայլի չգնալ, բայց Մանուկյանն ասել է, որ կայացրել է վերջնական որոշում:

«Եվ՛ Պավել Մանուկյանը, և՛ մյուսները իրենց ձերբակալությունը համարում են ապօրինի և տրամադրված են վճռական», - քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG