Մատչելիության հղումներ

Ուորլիքն ակնկալում է հրադադարի պահպանում հիշատակի օրերի և տոների ընթացքում


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

«Հուսով ենք՝ կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմի պահպանմանը առաջիկա տոների, հիշատակի արարողությունների և տարածաշրջանում միջազգային միջոցառումների ընթացքում», - ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Դիվանագետը վկայակոչել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որոնք հավաստիացրել են, որ չեն դիմի ռազմական գործողությունների շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին։

«Դեռ մենք հնարավորություն չունենք ստուգելու կամ վերահսկելու, թե որքանով են կատարվում այդ պարտավորությունները, բայց հստակ է, որ կայունությունը դրական ազդեցություն կունենա բանակցությունների հետագա գործընթացում», - ասել է Ուորլիքը։

Նա նաև տեղեկացրել է, որ տարեվերջին ակնկալում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում։ «Այժմ դիտարկում ենք արտգործնախարարների հետ հանդիպման հնարավորությունները՝ քննարկելու համար նախագահների քննարկումների օրակարգն ու սահմանելու տարածաշրջան մեր հաջորդ այցի ժամկետները», - ասել է ամերիկացի միջնորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG