Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարության և ընդդիմադիր խմբավորումների բանակցություններ Մոսկվայում


Ակնկալվում է, որ այսօր Մոսկվայում կմեկնարկեն Սիրիայի կառավարության ու ընդդիմադիր որոշ խմբավորումների ներկայացուցիչների միջև խորհրդակցությունները։

Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի տնօրենի խորհրդական Ելենա Սուպոնինան ասել է, որ սպասվող հանդիպման մասնակիցների մեծ մասը դեռ հունվարին եղել են Մոսկվայում, երբ անցկացվում էր բանակցությունների առաջին փուլը։

The Moscow Times-ը ապրիլի 5-ին գրել է, որ հունվարյան բանակցություններից խուսափել էր սիրիական ընդդիմության գլխավոր ուժերից մեկը՝ արևմտամետ «Սիրիայի ազգային կոալիցիան»։ Դրա ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցի ապրիլի 6-9-ը սպասվող բանակցություններին, քանի որ հստակեցված չէ օրակարգը, և հրավիրվածները Սիրիայի կառավարությանը հարող ուժեր են։

Մեծ թվով արաբական երկրներ քննադատում են Կրեմլին Մերձավոր Արևելքի նկատմամբ քաղաքականության և Ասադի ռեժիմին սատարելու հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG