Այս երեկո ավարտվում է ոչ միայն Ավագ Շաբաթը, այլև 49 օր տևած Մեծ պահքը և Ճրագալույցի պատարագով սկսվում են զատկական տոնակատարությունները։
«Ավագ Շաբաթ օրը երեկոյան՝ Ճրագալույցի պատարագին, վառվում են եկեղեցու կանթեղները և եկեղեցում բացվում է վարագույրը, որը խորհրդանշում էր մարդու մեղքի պատճառով Աստծո տեսությունից զրկված լինելը և մարդիկ արժանանում են Սուրբ Խորանի տեսության, որը խորհրդանշում է Աստծո տեսությանը», - մեզ հետ զրույցում պատմում էր Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Աշոտ քահանա Սաֆարյանը։ - «Եվ եկեղեցում տրվում է Սուրբ Հարության ավետիսը՝ Քրիստոս Յարեաւ ի մեռելոց, որին ի պատասխան ժողովուրդն ասում է՝ Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Կիրակի օրն արդեն Սուրբ Հարության տոնական պատարագն է, որին հաջորդում է՝ երկուշաբթի օրը, Մեռելոց Սուրբ Պատարագ։