Ալ-Շաբաբ խմբավորման դիմակավորված զինյալները երեկ ներխուժել են արևելյան Քենիայի համալսարաններից մեկի հանրակացարան և սպանել առնվազն 147 մարդու:
The Washington Post-ի փոխանցմամբ, ավելի քան 500 ուսանողների հաջողվել է փրկվել, երբ իսլամիստ զինյալները հարձակվել են Գարիսա համալսարանի քոլեջի վրա առավոտյան 5.30-ի սահմաններում:
15 ժամ տևած փոխհրաձգությունից հետո իրավապահները վնասազերծել են համալսարանի վրա հարձակված 4 զինյալներին: Կառավարության խոսնակի փոխանցմամբ, նրանք 4-ն էլ սպանվել են:
Իշխանությունների պնդմամբ, սա ամենասարսափելի ահաբեկչական հարձակումն է Քենիայում վերջին 20 տարիների ընթացքում: