Մատչելիության հղումներ

Զատիկի նախօրեին հավկիթի թանկացում չի սպասվում․ նախարարություն


Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այժմ հանրապետությունում միջին հաշվով արտադրվում է օրական շուրջ 960 հազար հավկիթ, ինչը լիովին բավարար է Սուրբ Հարության տոնի (Զատիկի) նախաշեմին սպառողներին տեղական արտադրության հավկիթով ապահովելու համար:

«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այս օրերին հավկիթի ներկրումներ չենիրականացվել: Շուկայում հավկիթի գների էական փոփոխություններ այս պահին չեն նկատվում: Նախատոնական օրերին նույնպես հավկիթի գների թանկացումներ չեն սպասվում», - մասնավորապես ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG