Կիպրոսի խորհրդարանը րոպեներ առաջ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի գրասենյակը։
Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ և կտուգանվեն 10 հազար եվրոյի չափով։
Կիպրոսը Եվրոպայում չորրորդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։