Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն կարծում է՝ առանց ԱՄՆ-ի Ուկրաինայում հնարավոր չէ հասնել խաղաղության


Լուկաշենկոն կարծում է՝ առանց ԱՄՆ-ի Ուկրաինայում հնարավոր չէ հասնել խաղաղության
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Բելառուսի նախագահը կարծում է, որ Միացյալ Նահանգներն անհապաղ պետք է միանա Ուկրաինայի հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին։

Բելառուսի նախագահը, ում գլխավորությամբ երկրի քաղաքական էլիտան և խոշոր նավթաքիմիական ձեռնարկությունները դեռևս ենթարկված են արևմտյան, այդ թվում ամերիկյան պատժամիջոցների, «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում պնդում է, որ Միացյալ Նահանգների մասնակցությամբ միայն հնարավոր կլինի հասնել Ուկրաինայում խաղաղության։

Լուկաշենկոն «Բլումբերգ»-ի հետ զրուցել է դեռևս փետրվարի 12-ին՝ Մինսկի անկախության պալատում նորմանդական քառյակի բանակցություններից հետո։ Պարբերականը նշում է, որ հարցազրույցը բավական ծավալուն է, և որ առայժմ հրապարակում են այդ հարցազրույցից մի հատված, որում նախագահ Լուկաշենկոն անդրադարձել է Ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացին։

«Ամենաշատն անհանգստացնում է այն, որ Ուկրաինայի շուրջ ընթացող նորմանդական ձևաչափով բանակցություններին ԱՄՆ-ն մասնակից չէ։ Ես կարծում եմ, որ առանց ամերիկացիների Ուկրաինայում հնարավոր չէ հասնել որևէ կայանությոան»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա նաև պատմել է , որ վերջերս հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ, ովքեր Բելառուս էին այցելել։ «Ես վճռականորեն նրանց էի հասցնում այդ տեսակետը՝ հայտարարելով, որ չգիտեմ, թե ինչ են ուզում ամերիկացիներն այստեղ՝ Արևելյան Եվրոպայում, մասնավորապես, Ուկրաինայում, բայց եթե ամերիկացիներն ուզում են, որ խաղաղություն և կայունության լինի, նրանք անհապաղ պետք է միանան այդ գործընթացին»,- ասել է Լուկաշենկոն:

Պաշտոնական Կիևը բազմիցս է բարձրաձայնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Միացյալ Նահանգների մասնակցության անհրաժեշտության մասին։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ պետք է բանակցել այսպես կոչված ժնևյան ֆորմատով՝ Ուկրաինա-Միացյալ Նահանգներ-Եվրամիություն-Ռուսաստան։

Իսկ ավելի վաղ Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին խոստացել էր կատարել ցանկացած խնդրանք։ «Մենք հարևաններ ենք, մենք ապրում ենք կողք-կողքի, մենք հարազատ մարդիկ ենք։ Նախկինում էլ էի ասել, հիմա էլ կրկնում եմ՝ Բելառուսից ինչ-որ բան պետք լինելու դեպքում, դուք միայն ասեք, և մենք մեկ օրվա ընթացքում կկատարենք ձեր խնդրանքը»,- Պորոշենկոյին դիմելով՝ ասել էր Բելառուսի նախագահը։

Ուկրաինան, ինչպես հայտնի է, պնդում է, որ խաղաղապահ զորքեր տեղակայվեն հակամարտության գոտում, մասնավորապես, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։ Արդյոք Լուկաշենկոյի այս ակնարկները վկայում են Պորոշենկոյի հնարավոր խնդրանքի մասին, առայժմ հայտնի չէ։ «Բլումբերգ»-ը նշում է, որ Ուկրաինայում հակամարտության սրման զուգահեռ Լուկաշենկոն ավելի հաճախ է սկսել խոսել Ռուսաստանին սահմանակից Բելառուսի ինքնիշխանությունը պաշտպանելու մասին։

Արևմտյան փորձագետների մի մասն էլ համոզված է, որ Եվրոպայի վերջին դիկտատորը ուկրաինական հակամարտությունն օգտագործում է չորս տարի շարունակվող իր դիվանագիտական մեկուսացումը թուլացնելու նպատակով։ Հանդիսանալով Ուկրաինայում կրակի դադարեցման մասին համաձայնագրի գլխավոր դերակատարներից մեկը՝ Մինսկի բռնակալը հետզհետե սկսում է ընդունելի դառնալ, նկատել է ֆրանսիական «Լե Ֆիգարո»-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG