Միացյալ Նահանգներում պաշտպանական կողմի վկաների ցուցմունքներով ավարտվել է Բոստոնի մարաթոնի ժամանակ իրականացված ահաբեկչության համար մեղադրվող Ջոխար Ցարնաևի դատավարության առաջին փուլը:
Ջոխարն ու նրա ավագ եղբայր Թամերլանը մեղադրվում են 2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնում անցկացվող մարաթոնի ժամանակ ռումբի պայթեցման համար, ինչի հետևանքով զոհվեց երեք և վիրավորվեց ավելի քան 260 մարդ։
Թեև Մասաչուսեթս նահանգում մահապատիժը վերացվել է դեռ 1984 թվականին, այդուհանդերձ, Ջոխար Ցարնաևը կարող է մահապատժի դատապարտվել, քանի որ նրա գործի քննությունն ընթանում է ոչ թե պետական, այլ դաշնային դատարանում։
Թամերլան Ցարնաևը սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության հետևանքով։