Թուրք դատախազ Մեհմետ Սելիմ Քիրազը, ով երեկ պատանդ էր վերցվել Ստամբուլի դատարանի շենքի իր աշխատասենյակում, զոհվել է իր երկու գերեվարողների հետ միասին՝ այն բանից հետո, երբ անվտանգության ծառայությունները կրակ են բացել՝ փորձելով ազատ արձակել պատանդառված դատախազին:
Թուրք պաշտոնյաները հայտնել են, որ փոխհրաձգության պահին Քիրազը վիրավորվել է, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել դատախազի կյանքը:
Թուրքական ձախ-ծայրահեղական «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցություն – ճակատ» խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը Քիրազին պատանդ վերցնելու համար, նշելով, որ այդ քայլը պայմանավորված է դատախազի աշխատանքային գործունեությամբ․ Քիրազը քննում էր 2013-ին Ստամբուլի Գեզի այգու կառուցապատման դեմ անցկացված բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության հետ բախումներում 15-ամյա պատանու՝ Բերկին Էլվանի մահվան գործը: