Մատչելիության հղումներ

Ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ


ԱՄՆ-ի Նևադա նահանգում ապրիլի 19-ից 26-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ:

Այս մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Համապատասխան հռչակագիրը ստորագրել է նահանգապետ Բրայեն Սանդովալը: Նույնաբովանդակ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, Նահանգային սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը:

Երկու հռչակագրերում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները և Թուրքիային ստիպել ճանաչել պատմական փաստերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG