Մատչելիության հղումներ

Նախագահի խոսնակը չի մեկնաբանում Չինաստանից զենքի մատակարարման մասին լուրերը


Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյան
Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյան

Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը, թե համապատասխանո՞ւմ է իրականությանը Չինաստանից զենքի մատակարարումների պայմանավորվածության վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկությունը, նշել է, որ նման լուրերը ենթակա չեն մեկնաբանման։

«Հայկական ժամանակ» պարբերականի այսօրվա հրապարակման համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը անցած շաբաթ Չինաստան կատարած այցի ժամանակ նաև նպատակ է ունեցել այդ երկրից զենքի մատակարարման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել:

«Ձեր նշած հրապարակումը հղում է անում իր «լավատեղյակ աղբյուրներին»։ Նման հղումով չակերտավոր նորությունները ենթակա չեն մեկնաբանման»,- «Ազատությանը» պատասխանել է նախագահի մամուլի խոսնակը։

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG