Արդարացման դատավճռից երեք տարի անց, դատական գործի վերանայման արդյունքում, Իսրայելի նախկին վարչապետ, 69-ամյա Էհուդ Օլմերտը մեղավոր է ճանաչվել խարդախության և վստահության չարաշահման համար։
2012 թվականին Օլմերտն արդարացվեց, նրան մեղադրում էին Երուսաղեմի քաղաքապետի ու նախարարների կաբինետի անդամի պաշտոններում աշխատած տարիներին կոռուպցիայով զբաղվելու համար։
Մեկ այլ գործով՝ անշարժ գույքի հետ կապված մի գործարքի առնչությամբ 160,000 դոլար կաշառք ստանալու կասկածանքով, Օլմերտը 2014-ի մայիսին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն բողոքարկել է դատավճիռը: