Մատչելիության հղումներ

Լրանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնագիր կնքելու վերջնաժամկետը


Այսօր Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Շվեյցարիայի Լոզան քաղաքում Իրանի ու 6 գերտերությունների միջև ընթացող բանակցությունների 5-րդ օրն է, լրանում է շրջանակային համաձայնություն կնքելու վերջնաժամկետը։

Իրանի հետ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Միացյալ նահանգների ու Գերմանիայի բանակցությունների վերջնական համաձայնությունը ակնկալվում է հունիսին։

Երեկ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 անդամների ու Գերմանիայի ներկայացուցիչների հետ է հանդիպել Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդն էլ հայտարարել է՝ հավատում եմ, որ Թեհրանի հետ համաձայնության կնքման հեռանկարն իրատեսական է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG