Մատչելիության հղումներ

Իրանում կոչեր են հնչում կասեցնել Էրդողանի այցը Թեհրան


Իրանի քաղաքական մեծաթիվ գործիչներ ու մի շարք թերթեր կոչ են անում երկրի իշխանություններին չեղյալ հայտարարել Իրան այցելելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ներկայացված հրավերը:

Թերթերը գրում են, որ Էրդողանի այցը Իրան կհամարվի վիրավորանք Իրանի ժողովրդի համար: Իրանցի խորհրդարանականներն էլ սպառնում են հարցը քննարկել Մեջլիսում, եթե արտաքին գործերի նախարարությունը չկասեցնի Էրդողանին ներկայացված հրավերը:

Իրանում նման արձագանքի պատճառ է դարձել Թուրքիայի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Իրանը փորձում է գերիշխող դիրք գրավել Մերձավոր Արևելքում, ինչը նյարդայնացնում է Անկարային։ Նա պահանջել է, որ «Իրանը և ահաբեկչական խմբերը հեռանան Եմենից»։

Էրդողանի այս հայտարարություններից հետո Իրանը պահանջել է, որ Թեհրանում Թուրքիայի ավագ դիվանագետը բացատրություններ ներկայացնի և ներողություն խնդրի։

Ինչ վերաբերում է Էրդողանի կողմից Իրան այց կատարելու խնդրին, Իրանի արտգործնախարարության խոսնակը հանդես է գալիս ավելի զուսպ դիրքերից՝ հայտարարելով, թե տարածաշրջանի երկրների հետ «Իրանի հարաբերությունները հիմնված են խաղաղության, կայունության և համագործակցության վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG