«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մարտի 29-ին տեսանյութ են հրապարակել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են սուննի ծայրահեղականները գլխատում ութ տղամարդու, ովքեր ներկայացվում են որպես շիա մահմեդականներ:
Տեսանյութում ասվում է, որ գլխատումը տեղի է ունեցել Սիրիայի կենտրոնական Համա գավառում:
«Իսլամական պետության» զինյալները հարյուրավոր մարդկանց են գլխատել 2014 թվականից ի վեր, երբ նրանց ուժերը գրավեցին բավական մեծ տարածք Իրաքում և Սիրիայում և խալիֆայություն հռչակեցին: