Մատչելիության հղումներ

Իրաքի զինված ուժերը շարունակում են Տիկրիտի գրոհը


Իրաքի զինված ուժերը մարտի 30-ին շարունակել են Տիկրիտ քաղաքի վերագրավման օպերացիան «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ, մինչ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շարունակել են օդային հարվածներով աջակցություն ցուցաբերել նրանց:

Իրաքցի պաշտոնյաները, սակայն, զգուշացնում են, որ Իրաքի նախկին դիկտատոր Սադամ Հուսեյնի հայրենի քաղաքի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Տիկրիտի վերագրավումը արագ չի լինելու: Տիկրիտի քաղաքապետ Օսամա ալ-Տիկրիտին ասել է, որ իրաքյան զորքերի առաջընթացը դժվարացնում են քաղաքում ամեն տեղ տեղադրված ականներն ու զինյալների նախապատրաստած դարանները:

Մարտի 2-ին Իրաքի իշխանությունները, շուրջ 30 հազարի հասնող զորախմբով, սկսեցին գրոհել Տիկրիտը: «Իսլամական պետությունը» ավելի քան 8 ամիս իր ձեռքում էր պահում քաղաքը և այս ընթացքում հնարավորություն է ունեցել ամրապնդել իր դիրքերը:

Տիկրիտի գրավումը կարևոր ռազմավարական քայլ է համարվում հյուսիսային Մոսուլ քաղաքը վերագրավելու ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG