Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականը դուրս մնաց Եվրո-2016-ից


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ալբանիայի ընտրանու հետ արտագնա խաղում զիջեց 2:1 հաշվով:

Արդյունքում Հայաստանի հավաքականը գործնականում զրկվեց Եվրո-2016-ի ընտրական փուլից դուրս գալու հնարավորությունից, չնայած, որ հանդիպման 4-րդ րոպեին հաշիվը բացել էր Յուրա Մովսիսյանը:

77-րդ րոպեին ալբանացիները հավասարեցրին հաշիվը Մերգիմ Մավրայի գոլի շնորհիվ, իսկ 81-րդ րոպեին Շկելզեն Գաշին ամրապնդեց իր թիմի հաղթանակը:

I խմբում գրանցած հաղթանակի արդյունքում Ալբանիան, որն անցկացրեց թվով 4-րդ հանդիպումը Եվրո-2016-ում, վաստակեց 7 միավոր և հայտնվեց 2-րդ հորիզոնականում: Հայաստանը 1 միավորով վերջին տեղում է: Առաջատարը Դանիայի ընտրանին է 7 միավորով, Պորտուգալիան 3-րդն է դեռևս 3 հանդիպման արդյունքում, իսկ Սերբիան 4-րդը: I խմբում այսօր կհանդիպեն Պորտուգալիան և Սերբիան:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր վերջին ասուլիսում հայտարարել էր, որ ձախողման դեպքում կհեռացնի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG