Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու դեպքի առիթով


Քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու դեպքի առիթով, «Ազատության»-ը փոխանցեց «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրիի մասնաճյուղի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

Միրզոյանը վիրավորվեց երեկ՝ Գյումրիում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ:

«Գործը հարուցվել է դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշով», -ասաց Հակոբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Միրզոյանը հիմա իրեն լավ է զգում: «Հիմա հիվանդանոցում է: Վիճակը կայուն ծանր է, շատ արյուն է կորցրել, փայծաղն են հեռացրել», - ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրիի մասնաճյուղի ներկայացուցիչը:

Ռուզան Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG