Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել ԼՂ ԱԺ ընտրությունների անցկացման վերաբերյալ


ԼՂ նախագահ Բակո Սահակյան
ԼՂ նախագահ Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Խորհրդակցության մասնակցել են Ղարաբաղի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, քաղաքական ու հասարակական հատվածների ներկայացուցիչները:

Բակո Սահակյանը մայիսի 3-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները որակել է որպես պետության կյանքին ու կենսագործունեությանը վերաբերող կարևորագույն գործընթացներից մեկը:

«Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն խիստ համապատասխան գործող օրենսդրության տառին ու ոգուն և ապահովվի քաղաքացիների ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը»,- հայտնում է ԼՂ նախագահի պաշտոնական կայքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG