Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը կոչով դիմել են Իրանի ղեկավարությունը՝ հորդորելով «կարևոր որոշումներ կայացնել` երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնելու համար»:
Վերջին երկու օրերին այս խնդրի շուրջ բանակցությունները ընթանում են շվեյցարական Լոզան քաղաքում: Դրանց հերթական փուլի ավարտից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, թե բանակցությունների հաջող ավարտի գլխավոր խոչընդոտը Արևմուտքիդիրքորոշումն է:
Ըստ Զարիֆի` «Արևմուտքը պետք է հստակ ընտրություն կատարի քաղաքական համաձայնության կամ ճնշումներ գործադրելու միջև»: Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները Reuters-ի թղթակցին փոխանցել են, որ հիմնական տարաձայնությունները վերաբերում են Իրանի կողմից ուրանի հարստացման հեռանկարներին: