Մատչելիության հղումներ

15 տարի առաջ Պուտինը ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը


15 տարի առաջ Պուտինը ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը
please wait

No media source currently available

0:00 0:02:41 0:00

2000 թվականին Պուտինն առաջին անգամ առաջին փուլով հաղթեց նախագահական ընտրություններում։

Ռուսաստանի նորագույն պատմությունը կիսվում է երկու մասի՝ Բորիս Ելցինի պաշտոնավարման տարիների և Վլադիմիր Պուտինի։

Այսօր Պուտինի պաշտոնավարման 15-րդ տարին է, քաղաքագետները Դմիտրի Մեդվեդևի պաշտոնավարման 4 տարիները լուրջ չեն ընկալում, թեև երբ Մեդվեդևն էր նախագահը, Պուտինի վարկանիշն ավելի բարձր էր, և հենց Պուտինն էր համարվում ազգային առաջնորդ։

2000 թվականին Պուտինն առաջին անգամ, առաջին փուլով հաղթեց նախագահական ընտրություններում։ Քաղաքագետ, ձախ շարժման ակտիվիստ Անատոլի Բարանովն ասում է, որ հենց Պուտինից սկսվեց ավանդույթը, որ Ռուսաստանում նախագահները ընտրվում են առաջին փուլում։ «Եվ սա հետաքրքիր է Պուտինի պաշտոնավարման տարիները հասկանալու համար», - ասում է քաղաքագետը։

Ինչո՞ւ Ելցինը ընտրեց հենց Պուտինին, այս հարցն են այսօր շատերը տալիս։ Ինքը՝ Պուտինը բազմիցս ասել է, որ իր համար անսպասելի էր, երբ իրեն առաջարկեցին նախագահ դառնալ։

Քաղաքական գործիչ Լեոնիդ Գոզմանը ասում է, որ իրականում մեծ ընտրություն Ելցինը չուներ, և բացի այդ, այն ժամանակվա Պուտինը զգալիորեն, եթե չասենք 100 տոկոսով, տարբերվում է այսօրվա Պուտինից։ Օրինակ՝ Գոզմանը մեջբերում է մի հատված Դաշնային ժողովին Պուտինի առաջին ուղերձից. - «Ռուսաստանը պետք է ուժեղ պետություն դառնա, բայց ոչ թե ուրիշների հաշվին, այլ մյուս պետությունների հետ միասին»։

Ինչպիսի՞նն է լինելու Ռուսաստանը առաջիկա տարիներին, ինչպիսի՞նն է լինելու Պուտինը...։ Այսօր, մեծամասամբ, հենց այս մարդուց է կախված ոչ միայն Ռուսաստանի, այլ մի շարք պետությունների ճակատագիրը, ասում են քաղաքագետները։

Ռուսաստանցի քաղաքագետները միակարծիք են, որ որոշակի խմորումներ Կրեմլում այսօր արդեն ընթանում են, և կա հստակ դժգոհություն Պուտինի հակաարևմտյան քաղաքականությունից հենց Պուտինի մերձավորների շրջանում։

Քաղաքագետ Անատոլի Բարանովը համոզված է, որ այսպես շարունակվել չի կարող, և որ արդեն առաջիկայում Ռուսաստանին սպասում է լուրջ փոփոխություններ և հավանաբար դրական փոփոխություններ չեն լինելու։

«Հետղրիմյան Ռուսաստանը այսօր Մոսկվայում ընդունված է համեմատել 1990-ականների սկզբի Ռուսաստանի հետ՝ նորից տնտեսական ճգնաժամ և անորոշ ապագա», - ասել է Բարանովը։

Հիշեցնենք, հանջորդ նախագահական ընտրությունները Ռուսաստանում լինելու են 2018 թվականին, և օրինակ քաղաքագետ Վալերի Խամեկովը «Ազատության» հետ զրույցում օրեր առաջ ասել էր, որ Պուտինն այդ ընտրություններին չի մասնակցելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG