Մատչելիության հղումներ

Նաիրիտցիներն իրենց պահանջներն ամփոփող նամակ հանձնեցին ԱԺ


Նաիրիտցիների ցույցը Ազգային ժողովի մոտ, 26-ը մարտի, 2015թ.
Նաիրիտցիների ցույցը Ազգային ժողովի մոտ, 26-ը մարտի, 2015թ.

«Նաիրիտ»-ի աշխատողներն այսօր կրկին ցույց անցկացրին Կառավարության շենքի մոտ, ապա երթով շարժվեցին խորհրդարան և իրենց պահանջներն ամփոփող նամակ հանձնեցին Ազգային Ժողով։

Ըստ նախնական պայմանավորվածության, նաիրիտցիների՝ ամիսներ շարունակ չստացած աշխատավարձի հարցը կքննարկվի ԱԺ «Նաիրիտ»-ի հարցերով զբաղվող ենթահանձնաժողովում, որին կմասնակցեն նաև գործարանի աշխատողները։

Նաիրիտցիները նաև ակնկալում են, որ մինչև պարտքի ամբողջական մարումը կսառեցվեն իրենց կողմից վերցված վարկերը, կհետաձգվի կոմունալ և ուսման վարձերի վճարումը, պետպատվերի շրջանակներում կապահովվեն հրատապ վիրահատությունները։

Պահանջների թվում է նաև գործարանում աշխատած թոշակառուների թոշակի վերահաշվարկը։ Նաիրիտցիները հույս ունեն, որ իրենցից շատերն, այնուամենայնիվ, կկարողանան վերադառնալ աշխատանքի։

Ռուզան Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG