Մատչելիության հղումներ

Ղարաբաղում մարտի 19-ի բախման ժամանակ վիրավորված զինծառայողներից մեկը մահացել է


Այսօր ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք՝ մարտի 19-ին ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը հարձակում էր ձեռնարկել ԼՂ Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել էին ՊԲ երեք զինծառայողներ, ևս 4 զինծառայողներ վիրավորվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG