Մատչելիության հղումներ

Միայն այլմոլորակայինները կարող են ասել, թե Հայաստանում մենաշնորհներ չկան․ ԲՀԿ ղեկավար


Միայն այլմոլորակայինները կարող են ասել, թե Հայաստանում մենաշնորհներ չկան․ ԲՀԿ ղեկավար
please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00

Շաբոյանի խոսքով բանանի և շաքարավազի ներկրման մենաշնորհների մասին Փաշինյանի պնդումները իրականության հետ կապ չունեն:

Խորհրդարանական քառօրյան այսօր շարունակվեց փոխադարձ վիրավորանքներով։ Հարևան Վրաստանում շաքարավազն արժե 280 դրամ, մինչդեռ Հայաստանում դրա գինը տևական ժամանակ է, ինչ չի իջնում 390-ից, փաստեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) հետաքրքրվելով, թե արդյոք գների այս տարբերությունը կապ ունի շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհ ունեցող հանրապետական պատգամավորի հետ։

«Հայաստան շաքարավազ ներկրում է մեկ անձ, ես չեմ ասում՝ մեկ ՍՊԸ, այլ մեկ անձ, և այդ անձը Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է», - ասացՆիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկումները շաքարավազով չավարտվեցին։ Եվրոպական երկրներում բանանը վաճառվում է 500 դրամով, Հայաստանում՝ 1 300, սեփական ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Փաշինյանը, հավելելով՝ մամուլը վաղուց է գաղտնազերծել բանանի ներկրումը մենաշնորհած բարձրաստիճան պաշտոնյայի անունը։

«Հայաստանում կա բանանի ներկրման մենաշնորհ և այդ մենաշնորհին տիրապետում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը: Ձեր ղեկավարած մարմինը էս փաստերը ուսումնասիրե՞լ է և արե՞լ է համապատասխան հետևություններ: Որ, օրինակ, առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի ոչ մեկ Հայաստան չի կարող բանան ներկրել և առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի ոչ մեկ չի կարող Հայաստան շաքարավազ ներկրել», - ընդգծեց Փաշինյանը:

Պատասխանող Արտակ Շաբոյանը շտապեց հայտարարել՝ ընդդիմադիր պատգամավորի խոսքերը իրականության հետ կապ չունեն․ - «Ես կարծում եմ դրանք անիմաստ են և անհեթեթ»։

Փաշինյանի արձագանքը չուշացավ: Նա խորհուրդ տվեց կողքից հետևել իր գործունեությանն ու հնչող խոսքերի բովանդակությանը․ - «Եթե դուք լսեիք Ձեր պատասխանները կողքից, ընդհանրապես էս ամբիոնից Դուք ինչ եք խոսում, Դուք էն ժամանակ կիմանայիք, թե «անիմաստ»-ն ինչ ա, «անհեթեթ»-ն ինչ ա: Հիմա ես Ձեզ որ նայում եմ, հասկանում եմ, որ Ձեզ էդտեղ նշանակող մարդիկ ընդհանրապես անիմաստ են ու անհեթեթ»:

Տնտեսական դաշտում մրցակցությունը վերահսկող հանձնաժողովին բացասական գնահատական տվեց նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Գլոբալ մրցակցության ցուցանիշներով Հայաստանն առաջ չի գնում, գործարարները նվազում են, տնտեսության կենտրոնացումն ամրապնդվում․ փաստեր ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ ինքը Շաբոյանին չի համարում այն մարդը, ով տիրապետում է Հայաստանում տիրող հակամրցակցային իրավիճակին։

«Բերել եք էստեղ մի հինգ դեպք եք շարադրել, որ գնացել ենք, մրցակցության պայմանները խախտել են, գործ ենք արել․․ ․ Ինձ թվում ա, որ դուք սկսել եք նմանվել ին-որ «օբըխըսը»-ի», - ասաց Հրանտ Բագրատյանը:

ՏՄՊՊՀ նախագահը նախ կասկածի տակ դրեց Բագրատյանի ներկայացրած տվյալները, այնուհետև հայտարարեց՝ վերոնշյալ խնդիրներից ոչ բոլորն են առնչվում հանձնաժողովի հետ։ Շաբոյանը նաև վստահեցրեց՝ իրենք հետևողականորեն աշխատում է, հակաօրինական դեպքերիբացահայտումն էլ մի քանի անգամ ավելացել է։ Շաբոյանի այս ոգևորությունը, սակայն, Հրանտ Բագրատյանը անարձագանք չթողեց․ - «Ի՞նչ եք արել, հասկացանք, որ պիտի գնայիք, ստուգեիք, հըլը ու չստուգեիք, վերջին հաշվով աշխատավարձ եք ստանում»:

Միայն այլմոլորակայինները կարող է ասել, թե Հայաստանում չկան մենաշնորհներ, կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժի առաջնորդին հուզում էր երևանյան խանութների՝ «Գնված ապրանքը ետ չի ընդունվում» գրության օրինականությունը։

«Ընդամենը պետք է անցնել Աբովյան փողոցի, էսպես կոչված, բուտիկներով և տեսնել, թե ինչպես այդ խանութներից յուրաքանչյուրում փակցված է օրենքին հակասող այդ մակագրությունը», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Շաբոյանն արձագանքեց, թե ցուցափեղկերի այդ գրությունները հանձնաժողովի իրավասությունից դուրս են և որ այդտեղ մենաշնորհներ չկան, բայց խոստացավ հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG