Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ Սպիտակ տանը հանդիպելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդանդաղեցնի Աֆղանստանից զորքի դուրսբերումն ու մինչև տարեվերջ կպահպանի զինուժի ընթացիկ թվաքանակը՝ 9.800 զինծառայող։
Վաշինգտոնը նախապես ծրագրել էր մինչև տարեվերջ Աֆղանստանում իր զորքերի թիվը կրճատել՝ հասցնելով 5.500-ի։