Մատչելիության հղումներ

Ուկրաինացի սպան ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի օգտին լրտեսելու համար


Ուկրաինայի օդուժի 32-ամյա մի սպա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի օգտին լրտեսության համար։

Սպան, ում անունը չի հաղորդվում, ձերբակալվել է անցած տարվա սեպտեմբերին: Մեղադրող կողմի պնդմամբ, ձերբակալման պահին նա փորձել է գաղտնի տեղեկատվություն փոխանցել Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությանը:

Քննիչները պնդում են, որ սպան տեղեկատվություն է հավաքել Ուկրաինայի օդուժի օպերացիաների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG