ԱՄՆ-ի դաշնային դատարանը պատրաստվում է այս շաբաթ կոռուպցիայի մեղադրանք առաջադրել Նյու Ջերսիից հայամետ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին, հաղորդում է Wall Street Journal-ը:
Թեև ներկայացվող մեղադրանքի մանրամասները չեն հաղորդվում, դրանք, ամենայն հավանականությամբ, կարող են կապված լինել ֆլորիդացի մի ակնաբույժի հետ կապված պատմությանը: Մասնավորապես, Մենենդեսը բժշկի հաշվին մասնավոր ինքնաթիռով մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն:
Մենենդեսը հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները: Այն բանից հետո, երբ այս մասին հայտնի դարձավ, սենատորը շուրջ 60,000 դոլար է վճարել բժշկին՝ իբրև փոխհատուցում այդ թռիչքի համար:
Հետաքննությունների դաշնային բյուրոն ավելի քան երկու տարի հետևել է սենատորին: Կասկածներ կան, որ ակնաբույժի մատուցած նվերների դիմաց սենատորը քայլեր է ձեռնարկել նրա շահերը պաշտպանելու ուղղությամբ: