Մատչելիության հղումներ

Թունիսում շարունակվում են թանգարանի հարձակման երրորդ մեղավորի որոնումները


Թունիսի նախագահ Բեջի Սաիդ Էսեբսին հայտարարել է, որ մարտի 18-ին «Բարդո» թանգարանի վրա տեղի ունեցած հարձակմանը, որին 21 մարդ էր զոհ գնացել, մասնակցած «երեք ագրեսորներից» մեկին հաջողվել է փախուստի դիմել, և այժմ աշխատանքներ են տարվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Ելույթ ունենալով հարձակման ենթարկված թանգարանում Էսեբսին հայտարարել է, որ իր երկիրը պատերազմի մեջ է ահաբեկիչների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG