Այսօր 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել է:
«Հրշեջ-փրկարարների և վերելակային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով վերելակի դուռը բացվել է. խցիկում հայտնաբերվել է 1979 թ. ծնված Ա. Շ.-ի դին», - մասնավորապես ասված է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:
Նախարարությունից նաև փոխանցում են, որ վերելակը պոկվել և վայր է ընկել դեռևս չպարզաբանված հանգամանքներում: Հրշեջ-փրկարարները Ա. Շ.-ի դին դուրս են բերել վերելակի հորանից: