Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին:
ԱԳՆ-ի լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարարները քննարկել են վերջին շրջանում Արցախ - Ադրբեջան շփման գծում իրավիճակի կտրուկ սրման պատճառ հանդիսացած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները:
«Նախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի սադրանքները բանակցային գործընթացը խափանելու նպատակ են հետապնդում», - մասնավորապես ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։