Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով (հիմք` Հայաստանի առողջապահության նախարարի մարտի 20-ի N ԴԴ 020/7166-15 գրությունը)` Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մինչև մարտի 29-ը ներառյալ երկարաձգելու մասին:
Համաձայն հրամանի, մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով, փոխանցում է Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։