Մատչելիության հղումներ

ԵՏՄ գագաթնաժողովին Պուտինը խոսել է միասնական արժութային միության ստեղծման մասին


ԵՏՄ գագաթնաժողովին Պուտինը խոսել է միասնական արժութային միության ստեղծման մասին
please wait

No media source currently available

0:00 0:02:11 0:00

Հայաստանը այս միությանը չի անդամակցում:

Աստանայում այսօր տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, սակայն միայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասնակցությամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօրվա հավաքին նորից անդրադարձել է ընդհանուր արժութային միության մասին ստեղծման իր հնչեցրած գաղափարին:

«Ժամանակն է բանակցություններ սկսել ընդհանուր արժույթի մասին», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Սակայն խոսքը ԵՏՄ ոչ բոլոր անդամների մասին է: Հայաստանը այդ ստեղծվելիք միությանը չի մասնակցելու, չնայած այն բանին, որ այսօրվա մամլո ասուլիսին Պուտինն ընդգծել է, որ Հայաստանը ԵՏՄ-ի լիիրավ անդամ է:

Այսօր Աստանայում Վլադիմիր Պուտինն ասել է նաև, որ միասին՝ ուս ուսի տված, ավելի դյուրին է պայքարել ճգնաժամի դեմ, որն արդեն լուրջ հետևանքներ է թողել Ռուսաստանի տնտեսության վրա․ մասնավորապես, ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Ղազախստանի միջև նվազել է 20 տոկոսով:

Բացի տնտեսական հարցերից, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն այսօր քննարկել են նաև ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցեր: Ընդ որում, Ղազախստանի նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ղազախստանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG