Մատչելիության հղումներ

Նազարբաևի խոսքով, էներգակիրների ցածր գինը «մարտահրավեր է» ԵՏՄ-ի համար


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ համաշխահային շուկայում նավթի և գազի ցածր գների պահպանումը «մարտահրավեր» է Եվրասիական տնտեսական միության համար:

Նազարբաևը այսպիսի հայտարարություններ է արել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Եվրասիական տնտեսական միության մյուս երկու հիմնադիր անդամների՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից առաջ, Պուտինի հետ ունեցած երկկողմ հանդիպման մեկնարկին:

Պուտինն արձագանքել է, թե նավթի և գազի խոշոր արտահանողներ հանդիսացող Ղազախստանը և Ռուսաստանը պետք է «միասնաբար ջանքեր գործադրեն» բարդ տնտեսական իրադրությունից ելք գտնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG