Մատչելիության հղումներ

Վարչապետը մասնակցել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի նիստին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին, տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքէջը:

«Անհրաժեշտ է հրաժարվել հռչակագրային բնույթի որոշումներից ու հայտարարություններից և ձեռնարկել գործնական քայլեր՝ մաքսային ոլորտում առկա պայմանագրային բազայի իրագործման և այդ նպատակով համապատասխան արդյունավետ մեխանիզմների ձևավորման համար», - իր խոսքում ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների գործունեության առաջնահերթությունները պետք է լինեն մաքսային հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարը, մաքսային արժեքի որոշման, ռիսկերի կառավարման և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG